NASA-ի գիտնականները խոշոր պլանով ներկայացրել են այն օբյեկտները, որոնք լուսանկարներում շատ փոքրիկ են, իսկ Քեմբրիջի ուսանողը «Hubble»-ի լուսանկարներից արտ-օբյեկտներ է պատրաստել` արտատպելով Վան Գոգի «Աստղային երկինք» նկարը:
NASA-ի աստղագետներն իրենց օբյեկտն առանց ավելորդ համեստության համարել են տիեզերքի «լավագույն դիմանկարը» եւ «մարդու ամենախորը հայացքը տիեզերքին»:
eXtreme Deep Field (XDF) տեխնոլոգիայի եւ լուսանկարների համադրությսն միջոցով հաջողվել է բազմակի անգամ ավելացնել աստղային երկնքի փոքրիկ ֆրագմենտը, դրանում 5500 գալակտիկա նկատելով:
Այսպիսով աստղագետների «տեսադաշտում» են հայտնվել գալակտիկաներ, որոնց տարիքը 13,2 մլրդ տարի է, այն դեպքում, երբ գիտնականների ենթադրություններով, տիեզերքի տարիքը կազմում է 13,7 մլրդ տարի:

















