«Մոնա Լիզայի հիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպության փորձագետները սեպտեմբերի 27-ին Ժնեւի մամուլի ասուլիսում ապացույց են ներկայացրել, որ Լեոնարդոն նկարել է նման, սակայն ոչ պակաս հայտնի նկար՝ դեռեւս նախքան Մոնա Լիզայի ստեղծելը։
«Այլ Մոնա Լիզային» փորձագետներն ուսումնասիրել են 35 տարի։ Այն արվել է կտավի, ոչ թե փայտի վրա, եւ չափսերով ավելի մեծ է։ Նկարն արված է ներդաշնակության համապատասխան կանոններով։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ կտավը ձախ ձեռքով է նկարվել, իսկ դա Վինչին ձախլիկ էր։ Կտավի ուսումնասիրողները ցույց են տվել, որ նկարն ստեղծվել է XVI դարասկզբին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Լիզա Գերալդինին՝ Ֆլորենցիայի հենց այդ բնակչուհուն է պատկերել Լեոնարդոն, ներկայացված կտավում ավելի երիտասարդ է, քան հայտնի նկարի կինը։ Ընդ որում, տարիքը 11-12 տարով տարբերվում է, որը համարյա ճշգրտությամբ համընկում է երկու գլուխգործոցների ստեղծման ենթադրյալ տարիներին՝ 1503 եւ 1517 թթ.։
Հիմնադրամը չի բացառում, որ ապագայում նկարը կցուցադրվի թանգարանում կամ «նման այլ հաստատությունում»։
Հիշեցնենք, որ բացահայտման մասին հայտարարող խմբի անդամներից մեկը ռուս հայտնի շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովն է։











