Սեմյուել Լ. Ջեքսոնը Օբամայի օգտին նախընտրական հոլովակ է թողարկել, որում ամերիկացիներին պատմում է, թե ինչ կկատարվի, եթե ԱՄՆ-ի նախագահ ընտրվի Միթ Ռոմնին: Հոլովակը YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է սեպտեմբերի 27-ին, տեւողությունը 4 րոպե է:

Հոլովակում Սյուզի անունով փոքրիկ աղջկա քունը վախից չի տանում, նա գիտի, թե հանրապետական Ռոմնիի ընտրվելու դեպքում ամերիկացիներին ինչ է սպասվում: Նա ոչ մի կերպ չի հասկանում իր ընտանիքի պասիվությունը: Աղջիկը որոշում է ծնողներին, եղբորը, երկու քույրերին եւ տատիկ-պապիկին պատմել ամբողջ ճշմարտությունն այն մասին, թե ինպես Ռոմնին խեղճ ամերիկացիներից կխլի ամերիկյան երազանքի վերջին հույսը, գրում է Slon.ru-ն:

Նրան միանում է նաեւ Ջեքսոնը` ընտանիքի անդամներին Սյուզիի ամեն մի կոչից հետո ասելով  «Wake the f**k up, vote for Obama»:

«Ներեցեք ընկերներ, խռռացնելու ժամանակը չէ - Գիժ միլիոնատերը պատերազմ է հայտարարել, Դպրոցներ, շրջակա միջավայր, աշխատանքի արդար վարձատրություն: Մենք դատարկաձեռն կմնանք, եթե Ռոմնին գա իշխանության», - ասվում է հոլովակի տեքստում, մեջբերում է LifeNews-ը: