Իսպանիայի հարավ-արեւմուտքում ջրհեղեղի զոհ են դարձել 7 մարդ։ Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոն, ջրհեղեղներն առաջացել են ուժեղ անձրեւներից:
Որոշ գետեր դուրս են եկել հուներից: Իշխանությունները տարհանել են 600 մարդու: Մուրսիա մարզում փլվել է կամուրջը, փակվել է երկու մայրուղիների երթեւեկությունը: Չի գործել Մալագայի միջազգային օդանավակայանը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, զոհվածների շարքում 2 երեխա են եղել, որոնք խեղդվել են` գտնվելով մեքենայի ներսում:
Ըստ օդերեւութաբանների` միայն ուրբաթ առավոտյան 245 լ տեղումներ են եղել, ոչ աշխատանքային օրերին անձրեւները կշարունակվեն, գրում է «lenta.ru»-ն:











