Ամերիկացի օդաչու Ռայան Թոմփսոնը իր ընկերուհուն յուրահատուկ կերպով ամուսնության առաջարկ է արել: Նա ինքնաթիռի կեղծ վթար է կազմակերպել եւ ամենակրիտիկական պահին ընկերուհուն ստիպել է կարդալ հրահանգները, որը իրականում սիրային ուղերձ է եղել:

«Այստեղ ասվում է, որ մատանու հանձնման գործընթացը սկսելուց առաջ...պետք է որոշել... թե արդյոք օդաչուն լավ տղա է»,-կարդացել է Կարլին: «Հավելում. նա մշտապես կսիրի եւ կհարգի քեզ: Պատասխանել հարցին. կամուսնանա ՞ ս ինձ հետ»,-ասվում էր հրահանգներում:

Կարդալով հարցը, օդաչուի ընկերուհին մի պահ մտածմունքի մեջ է ընկել, իսկ հետո հասկացել է, որ վթարը կեղծ է եւ սկսել է ծիծաղել: Կարլին առաջարկին դրական պատասխան է տվել: