Հոնկոնգում ծովային խոշոր վթարի հետեւանքով զոհվել է 36 մարդ, 100-ն էլ հիվանդանոց են տեղափոխվել, 9-ի վիճակը օրհասական է գնահատվում:

Մոտորանավի եւ լաստանավի բախումը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան` Լամա կղզու ակվատորիայում: Մոտորանավում եղել է 124 մարդ, այն բախումից անմիջապես հետո սուզվել է: Ըստ տեղական լրատվամիջոցների` լաստանավում մի քանի տասնյակ մարդ է եղել:
Սուզված նավի ուղեւորները տեղական ընկերության աշխատողներ են եղել իրենց հարազատների հետ, որոնք ուղեւորվում էին  Վիկտորիա նավահանգիստ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինհուային»: