Դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում թիվ 1 ընտրատեղամասում ՀՀԿ-ն առաջադրելու է Երեւանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի, իսկ թիվ 35-ում ՀՀԿ-ական Արման Սահակյանի թեկնածությունները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կարծում եմ, որ դեկտեմբերի 2-ին ՀՀԿ խմբակցությունը կհամալրվի 2 պատգամավորներով»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը արձագանքելով լրագրող այն հարցին թե ճիշտ է, որ Ռոբերտ Սարգսյանը Տարոն Մարգարյանի ազգականն է ասաց.«Եթե կնոջ բարեկամը ազգականն է ուրեմն ազգականն է»:
Էդուարդ Շարմազանովը նաեւ ավելացրեց, որ Վարդան Օսկանյանի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը գործադիր մարմնի նիստում անդրադարձ չի կատարվել: ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը:











