Գիտնականները հայտնաբերել են միկրոբ, որն ունակ է «աշխատել փիլիսոփայական քարի հետ»: Նա ոսկու է վերածում թունավոր քիմիական միացումը, որոնք հանդիպում են բնական պայմաններում:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Cupriavidus metallidurans միկրոբը բնության մեջ կարող է ապրել մեծ քանակությամբ քլորիդ պարունակող ոսկու միջավայրում: Ընդ որում, միկրոբները վերամշակում են քլորիդը, ինչի արդյունքում ստացվում են ոսկու բնակտորներ:

«Ալքիմիա`  մանրէաբանությունից», այսպես է անվանել իր աշխատանքը մանրէաբանության եւ մոլեկուլյար գենետիկայի դասավանդող Կազեմ Կաշեֆին (Միչիգանի համալսարան):

«Այն ինչ մենք անում ենք միկրոբային ալքիմիա է, ոչինչ չարժեցող նյութը փոխակերպվում է թանկարժեք մետաղի»,-հայտնել է Կաշեֆին: Կրկնելով բնության մեջ տեղի ունեցող գործընթացը` միկրոբները թույները ոսկյա բնակտորի են վերափոխել հենց հանդիսատեսի աչքի առաջ, գրում է argumentiru.com կայքը: