Աշխարհում առաջին մասնավոր Dragon տիեզերանավը հոկտեմբերի 8-ի առավոտյան մեկնարկել է Կանավերալի կայանից: Բեռնատարը ՄՏԿ կհասցնի գիտական փորձարկումների համար նախատեսված սարքավորումներ, նաեւ` սնունդ եւ հագուստ անձնակազմի անդամների համար: 

Falcon 9 հրթիռակիրը Dragon C3 տիեզերանավի հետ մեկնարկել է ժամը 03:35-ին: Դա առաջին մասնավոր չվերթն է, տիեզերանավը պատկանում է ամերիկյան  SpaceX ընկերությանը: Ըստ ՆԱՍԱ-ի տեղեկատվության` տիեզերանավն արդեն  տիեզերք է դուրս եկել եւ բացել արեւային մարտկոցները: ՄՏԿ-ին մոտեցումը եւ միակցումը  տեղի կունենա մեկնարկից 53 ժամ անց` հոկտեմբերի 10-ին, ժամը 14:30-ին:

Dragon տիեզերանավի մեկնարկը կդանա  SpaceX-ի եւ NASA-ի 12 չվերթներից առաջինը, որի գումարը կազմում է  1,6 միլիարդ դոլար, հաղորդում է ВВС-ն:  Dragon-ի օգնությամբ 450 տ բեռ տեղ կհասցվի: Տիեզերանավը ՄՏԿ-ից Երկիր  կբերի բեռներ: Նախատեսվում է, որ տիեզերանավը Երկիր կվերադարձնի գիտական փորձարկումների համար նախատեսված, վերանորոգման ենթակա 907 կգ սարքավորումներ, հայտնում է  «pravda.ru»-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, բեռների մեջ կա հատուկ պատվեր` պաղպաղակ տիեզերագնացների համար, որը թռիչքի ժամանակ կպահվի հատուկ սառցախցիկում: 

Հիշեցնենք, որ մայիսին տիեզերանավը փորձնական թռիչք էր իրականացրել դեպի ՄՏԿ եւ բարեհաջող Երկիր էր վերադարձել: