Էջմիածին քաղաքում, այսօր` հոկտեմբերի 8-ին, նշվեց քաղաքի 2697-ամյակը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա ոչ միայն Էջմիածին քաղաքի տոնն է, այլեւ՝ ամբողջ ազգաբնակչության, քանի որ Էջմիածինը ոչ միայն էջմիածինցիների, այլեւ ամբողջ հայության հոգեւոր կենտրոնն է:

«Այս անգամ մեր տոնին հյուր են նաեւ «ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության քաղաքներ կազմակերպությունը», քաղաքապետներ աշխարհի 15 երկրներից»,- ավելացրեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Էջմիածնի տոնը նշվում է 2009 թվականից:

Նծենք, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի գյուտն արած վերադառնում էր հայրենիք, հոկտեմբերի 8-ին նրան Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը` Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ: Այդ գեղեցիկ պատմությունը բեմադրության տեսք էր ստացել քաղաքի տոնին: Բացի այդ տեղի ունեցավ շքերթ եւ էքսպո ցուցադրություն: