Եզդիների «Սինջար» ազգային միավորումը տեսանյւթ է պատրաստել, որտեղ անդրադառնում է եզդիական հարսանիքների ավանդույթներին, ցրելու համար այդ արարողության վերաբերյալ տարածված թյուր պատկերացումները:
«Եզդիական հարսանիքների ավանդույթների մասին բավական սխալ կարծիք կա մեր հայ եղբայրների կողմից: Այս հարցի լուծման համար «Սինջար» եզդիների ազգային միավորումը պատրաստել է մի տեսանյութ որտեղ հստակ բացատրվում է եզդիական հարսանեկան ավանդույթները»,-ասված է միավորման՝ NEWS.am-ին ուղղված գրության մեջ:











