Օրենբուրգի մերձակայքում` ռուսական «Դոնգուզ» հրաձգարանում տեղի ունեցած պայթյունը այնքան հզոր է եղել, որ էպիկենտրոնում առաջացել է 200 մետր տրամաչափով խառնարան: Պայթյունի ալիքը տարածվել է տասնյակ կիլոմետրերէ` վնասելով շրջանային կենտրոնի մի քանի շինություններ::
Հրամանատարության տվյակներով, տեղի է ունեցել 4000 տոննա զինամթերքի պայթյուն:
Հրաձգարանի հարեւանությամբ գտնվող Պերվամայսկի գյուղի ավերման մասին տվյալներ չկան: տեղում աշխատում է շրջանային իշխանության հանձնաժողովը, որը պետք է գնահատի վնասը: Սակայն արդեն Օրենբուրգից են տվյալներ հասնում: Պայթյունի ալիքից վնասվել են քաղաքի 15 դպրոցներ, լրացուցիչ կրթության 5 հաստատություններ եւ 4 մանկապարտեզներ: Ինչ որ տեղ ջարդվել են լուսամուտները, մեկ այլ տեղ հենց դասի ժամանակ սկսել է փլվել առաստաղը: Նախնական տվյալներով ջարդվել են տների հազարավոր լուսամուտներ, հաղորդում է LifeNews-ը: Պերվոմայսկ գյուղից տարահանվել են բնակիչները: Ենթադրվում է , որ մի քանի օրից մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տները, մինչ այդ հրաձգարանի տարածքում արտակարգ իրավիճակ է հայտարարված:
Այսօր առավոտյան Դոնգուզյան հրաձգարանում տեղի է ունեցել երեք հզոր պայթյուն: Վերջին տվյալներով , մեկ մարդ անհետ կորել է:











