Փախստականներին ոչ ոք չի սպասում. սա 23-ամյա աֆղանստանցի  առաջին ռեփ երգչուհի Սոզան Ֆիրուզի երգի  տողն է: Ինչպես հաղորդում է  «Associated Press»-ը, «Our Neighbors» երգն արդեն տեղադրվել է «Youtube»-ում:

Իր երգերում Ֆիրուզը հիշում է  հարեւան Իրանում  փախստականի իր մանկությունը, որտեղ իր ծնողները փախել էին 1990թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: «Երբ մենք Իրանում էինք,  մեզ «կեղտոտ աֆղանստանցիներ» էին անվանում»,-հիշում է Ֆիրուզն իր հարցազրույցում:

Նրանք, ովքեր լքում են Աֆղանստանը, դառանում են կամ մեքենա, կամ ամանեղեն լվացող, երգում է  Ֆիրուզը. «Նրանք կկարոտեն իրենց երկիրը եւ կցանական համբուրել նրա հողը»: