Դաղստանում հորդառատ անձրեւների հետեւանքով Դերբենտում եւ Սաբնավ գյուղում ջրի տակ են անցել բնակելի տները: Ըստ նախնական տվյալների` զոհվել է 7 մարդ:
Հորդառատ անձրեւների հետեւանքով Դերբենտում բարձրացել է ջրի մակարդակը, կիրառվում է ԱԻ-ի ռեժիմ: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչությունը:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», հեղեղման մասին հաղորդագրությունը տեղի բնակիչներից ստացվել է հոկտեմբերի 10-ի գիշերը: Ըստ ճշտված տվյալների` ջրի տակ են մնացել 320 տների նկուղային հարկերը, հեղեղման գոտում հայտնվել է 1120 մարդ, այդ թվում`280 երեխա:
Ներկայումս քաղաքում կատարվում են որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքներ:
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ԱԻՆ-ը Մոսկվայից Դաղստան է ուղարկում արագ արձագանքման խմբերով, փրկարարներով եւ հոգեբաններով երկու ինքնաթիռ։











