Կահիրեում հոկտեմբերի 12-ին` ուրբաթօրյա աղթքից հետո, տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով ավելի քան 120 մարդ է տուժել: Առողջապահության նախարարության տվյալներով, հոսպիտալացվել են հրազենային վնասվածքներով տասնյակ քաղաքացիներ:
Թահրիրի հրապարակում բախումը տեղի է ունեցել երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:
Բախումներն ուղեկցվել են ծեծկռտուքով, ցուցարարները գործի են դրլ քարերը, շրջել են բեմահարթակը: Տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ հրդեհվել է Եգիպտական թանգարանը, սակայն հետագայում իշխանությունները հերքել են այդ լուրը: Կարգ ու կանոն քաղաքում հաստատվել է միայն ուշ երեկոյան, երբ մահմեդականները հրապարակից դուրս են բերել իրենց մի քանի հազար կողմնակիցներին, հողորդում է «Ռոսիսկայա գազետան»:
Բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել նաեւ այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալեքսանդրիայում, որտեղ այդ ժամանակ այցով գտնվում էր Մուրսին:











