ԱՄՆ-ում տեղի են ուցել երկնային մարմինների խոշոր աճուրդ: Heritage Auctions ընկերությունը երկնաքարերի վաճառքից աշխատել է ավելի քան է միլիոն դոլար:
Ինչպես հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը», վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, Նյու Յորքի աճուրդում վաճառքի է հանվել 125 տիեզերական մարմիններ: Նրանցից մեկը երկու կգ-ոց լուսնային երկնաքարն է, որը վաճառվել է 330 հազար դոլարով: Երկնաքարը հարթ կառուցվածք ունի: Այն հայտնաբերվել է Լիբիայի տարածքում 1998 թ-ին: Ընդ որում անհայտ է, թե հատկապես երբ է այն «հեռացել » Լուսնից եւ որքան ժամանակ է մնացել տիեզերքում մեր մոլորակ ընկնելուց առաջ, հաղորդում է TOP NEWS-ը:
Վաճառքին մասնակցել է նաեւ կազմակերպիչների տվյալներով միակ երկնաքարը, որը Երկրի վրա ընկնելուց առաջ կենդանի էակ է սպանել: Դա տեղի է ունեցել 1972 թ-ին: Տուժել է կով: Այս երկնաքարը գնահատվում է 1300 դոլար:
Ինչպես հաղորդում է KM.ru-ն, հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել «Սեյմչան» երկնաքարը, որը հայտնաբերվել է 1960 թ-ին Սիբիրում: Նրա համար գնորդը վճարել է 43 հազար 750 դոլար` նախնական գինը բարձրացնելով 12 անգամ:
Այնուհանդերձ վաճառքի ներկայացված ոչ բոլոր երկնաքարերն են վաճառվել: Օրինակ ոչ ոք չի ցանկացել գնել Աֆրիկայում` մասնավորապես Կալահարայում ընկած երկնաքարը, որը ճչացող մարդու գլխի տեսք ունի:











