Բրիտանացի հայտնի նկարիչ Դեմիեն Հերսթի «Սիրահարվել եւ չսիրել» ցուղահանդեսն աղմկալի սկանդալի պատճառ է դարձել: «Մարդիկ հանուն կենդանիների հետ էթիկական վարվելակերպի» կազմակերպությունը նրան մեղադրել մոտ ինը հազար թիթեռ ոչնչացնելու մեջ:
Թիթեռներից շատերը ոչնչացվել են այն պատճառով, որ ակցելուները կամ նրանց տրորել են, կամ անզուշաբար սպանել, իսկ մի մասն իրենց մահով են մահացել: Ընդհանուր առմամբ ամեն շաբաթ ոչնչացվել է մոտ 400 թիթեռ:
Նկարչի ցուցահանդեսն անցկացվում է այս տարվա ապրիլից: Հանդիսատեսին առաջարկվել է անցնել առանց պատուհանի սենյակով, թիթեռների միջով, որոնք ազատ թռչել են տարաքծում, նստել մրգերի եւ այցելուների հագուստների վրա, իսկ մի մասին փակցրել են սպիտակ կտավին:
Հերսթը ամենահայտնի ժամանակակից եւ սկանդալային նկարիչներից է: Նրա ամենահայտնի շարքը «Natural History»-ն է`անկենդան շնաձուկը, ոչխարը եւ կովը ֆորմալդեհիդում:











