Խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող վարչական շենքերից մեկում, որտեղ նաեւ անլեգալ հանրակացարան է եղել: Արտակարգ պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է եւ 12-ը տուժել են: 62 մարդ փրկվել է վառվող շենքից: Մեկհարկանի շինությունում այրվել է 110 խմ տարածք, որտեղ եղել են առեւտրային ընկերությունների գրասենյակներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հրշեջները հայտնաբերել են 52-ամյա տղամարդու դիակը: Մեկ տղամարդ եւ երեք կին այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, հաղորդում է LifeNews-ը:
Շենքը, պաշտոնական տվյալներով համարվում է վարչական, բայց իրականում այնտեղ անլեգալ հանրակացարան է եղել, պնդում են տեղի բնակիչները: Հատկանշական է, որ ԱԻՆ Մոսկվայի մամուլի ծառայությունը սկզբում հայտնել է, որ այրվել է հանրակացարանի մի հատվածը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», մի քանի տուժածներ փորձել են ինքնուրույն փրկվել՝ նախքան հրշեջների ժամանումը, նրանցից մի քանիսը բարձր հարկերից թռել են ծառերի վրա: Մարդիկ կոտրել են պատուհանների ապակիները եւ փորձել են դուրս պրծնել կրակի ճիրաններից:











