Ինտերնետ հսկա Google-ը իր գլխավոր էջում տեղադրել է հերթական տոնական խորհրդանիշը. ընկերությունը տոնում է դասական ստեղծագորխությունների թվում ամենանշանավորներից մեկի` «Մոբի Դիկի» առաջին հրապարակման 161-ամյակը:
Հերման Մելվիլի ստեղծագործությանը նվիրված doodle-ում պատկերված է կետի որսի տեսարան. Կապիտան Ախավը որսատեգը ձեռքին` հարձակման է պատրաստվում: Google –ի տառերը տեղադրվել են Մոբի Դիկի մեջքին, իսկ l տառին փոխարինել է նրա շատրվանը:
Իր գլխավոր գլուխգործոցը` «Մոբի Դիկը կամ սպիտակ կետը» Հերման Մելվիլը գրել է 1851 թ-ին: Հրապարակվելուց հետո, այն ժամանակակիցների ուշադրությանը չի արժանացել: «Մոբի Դիկը» հանրաճանաչ է դարձել միայն 1920 թ-ին, իսկ 1926-ին վեպի բազմիցս եկրանավորվել է տարբեր երկրներում: Հերման Մելվիլի ստեղծագործությունը մտել է ամերիկյան գրականության ամենաքրեստոմատիական ստեղծագործությունների թվի մեջ:











