Ինտերնետում զվարճալի տեսագրություն է հայտնվել, որում լողորդը, ցանկանալով տպավորություն թողնել իր ընկերների վրա, փորձել է սուզվել սառցակապ լողավազանում: Սակայն խիզախ սուզակը չէր հաշվարկել սառույցի հաստությունը:
Ձայնագրության մեջ երեւում է, որ տղամարդը պատրաստվում է թռչել սառույցի մեջ: «Մարզիկը» վստահ տեսք ունի, սակայն մոտենալով լողավազանին, սկսում է մի փոքր անհանգստանալ: Տեսագրության հերոսը չի հաշվարկել սառույցի հաստությունը եւ այն ջարդելու փոխարեն, նա զարկվել է սառույցին, ինչը, անկասկած, ցավոտ է եղել, գրում է NEWSru.com –ը: Տղամարդու ընկերները պոռթկում են վարակիչ ծիծաղից:











