«Աստղային պատերազմներ» ֆիլմի սաունդթրեքը ճանաչվել է ֆիլմերի ամենահիշվող մեղեդի` ըստ համացանցային հարցումների:
LoveFilm.com կայքի աշխատակիցները հարցրել են ավելի քան 2,5 հազար կինոսերների: Ըստ ստացված արդյունքների` բոլոր ժամանակների լավագույն սաունդթրեք են անվանել Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆիլմի էպիզոդներում հնչող երաժշտությունը:
Ստեղծագործության հեղինակը Ջոն Ուիլյամսն է, հայտնում է «gazeta.Ru»-ն:
LoveFilm.com-ը աշխարհում ֆիլմերի առցանց դիտման խոշորագույն կայքերից է, որը հայտնի է կինեմատոգրաֆիայի ոլորտում իր հետազոտություններով։











