Բծավոր պոչով ոչ մեծ ջրարջը` ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի կենդանաբանական այգու բնակիչը, հաջողացրել է մտնել հարեւան շիմպանզեների ազատավանդակ եւ դաժանաբար պատժվել հետաքրքրասիրության համար:

Շիմպանզեներից մեկը հզոր շարժումով այնպես է հրում քարերի վրա արեւկող անելու համար տեղավորված  ջրարջին, որ ինքնակոչը մի քանի մետր թռչում է, հաղորդում է LifeNews-ը: Բայց պրիմատներն այդքանով չեն սահմանափակվում. բռնում են ջրատար խողովակով փախչել փորձող ջրարջի պոչից եւ սկսում հարվածել փափուկ տեղին:

Տեսարանը նկարահանել են այգու այցելուները: