Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարությամբ դիմել է Կաչանովսկու ուղղիչ գաղութի պետին եւ Խարկովի թիվ 5 հիվանդանոցի գլխավոր բժշկին` խնդրելով իրեն տեղափոխել դատական խուցը, այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակացության մամուլի ծառայությունը:
Կուսկացությունում պարզաբանել են, որ Տիմոշենկոն անհնար է համարում շարունակել բուժումը թաքնված տեսախցիկների մշտական վերահսկողության ներքո, որոնց ձայնագրությունները հրապարակվում են համացանցում:
Միաժամանակ Ուկրաինայի քրեակատարողական պետական ծառայությունը հայտարարել է, որ «ոչ մի տեսաձանագրություն էլ Տիմոշենկոյի հիվանդասենյակում չեն արվում»:
Խնդիրն այն է, որ հոկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Տիմոշենկոյի նման մի կին հիվանդասենյակում քայլում է բարձրակրունկ կոշիկներով եւ ֆիզիկական վարժություններ կատարում, հաղորդում է NEWSru.com-ը:











