Նախնական տվյալներով, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հոկտեմբերի 19-ին որոտացած պայթյունի հետեւանքով զոհերից յոթի դիակները անճանաչելիորեն վնասվել են, հաղորդում է Ալ-Կաբաս թերթը:
8-րդ զոհի՝ հայազգի Ջորջետտա Սարգսյանի դիան միակն է, որ չի վնասվել ամբողջությամբ եւ կարողացել են ճանաչել: Լիբանանյան «Նաարնետի» փոխանցմամբ, նրա դին, նաեւ 46 վիրավորների տեղափոխել են Աշրաֆիե շրջանի Ռիզկ հիվանդանոց:
Չճշտված տվյալներով, վիրավորների մեջ հայ երեխա կա: Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ տղայի անունը Սեո է, իսկ նրա դայակը եթովպուհի է:
Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, ահաբեկչության թիրախը եղել է բրիգադային գեներալ Վիսամ ալ-Հասանը: Հոկտեմբերի 20-ը Լիբանանում սգո օր է հայտարարվել:











