«Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովի կուսակից եւ էսեռական պատգամավոր Իլյա Պոնոմարյովի օգնական Լեոնիդ Ռազվոզժաեւին բերման են ենթարկել Բասմանի դատարան եւ փաստաբանների բացակայությամբ կալանավորել 2 ասմով:
LifeNews գործակալությունը տեսագրություն է տարածել, որտեղ Ռազվոզժաեւին դուրս են տանում Բասմանի դատարանից եւ նստեցնում մեքենա: Նա տեսախցիկի առաջ ասում է. «Ասացեք, որ ինձ տանջանքների են ենթարկել: Ինձ 2 օր տանջել են»:
Ինչպես հայտնում է «polit.ru»-ն, Ռազվոզժայեւին գաղտնի Մոսկվա էին բերել Կիեւից, որտեղ նա ձերբակալվել էր անհայտ մարդկանց կողմից` ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի շինության մոտ: Ըստ gazeta.ru-ի տվյալների` Ռազվոզժայեւն ուղարկվել է Լեֆորտովոյի բանտ:
Ըստ Իլյա Պոնոմարյովի` Կիեւում ընդդիմադիրը ձերբակալվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, որոնք ունեցել են ուկրաինական կողմի թույլտվությունը, իսկ այնուհետեւ նա Ուկրաինայից դուրս է տարվել մասնավոր ինքնաթիռով, գրում է «nakanune.ru»-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին հետախուզման տակ գտնվող եւ զանգվածային ակնարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող Լեոնիդ Ռազվոզժաեւի կողմնակիցները հայտարարել էին, որ Կիեւում ակտիվիստին առեւանգել են: Իլյա Պոնոմարյովն իր բլոգում գրել էր, որ Լեոնիդ Ռազվոզժաեւը Կիեւում որոշել է դիմել միջազգային իրավասու մարմիններին`իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Նա դիմում է ներկայացրել գերագույն հանձնակատարի անվամբ, իսկ երբ դուրս գալիս է եղել շենքից, վարչության աշխատակիցներն օգնություն կանչող ճիչեր են լսել, որից հետո ոչ ոք չի տեսել Լեոնիդին, եւ նա կապի մեջ չի եղել:











