Տեխասցի ուսանողուհին եւ իր շունը  հայտնի են դարձել` նկարահանելով հանձնարարված հոլովակը:  Ուսանողուհին  ֆիլմ է նկարահանել  ծանր առավոտվա մասին, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս «մարդկային ձեռքերով» Դուդլին:

Դուդլիի  մասին հոլովակը ուսանողուհի Չարլի Քիլպատրիկը նկարահանել է համլասրանական`   հանրության հետ կապերի դասաժամի համար, գրում է տեխասյան The Highlander թերթը: Աղջիկը ընտրություն է ունեցել, բլոգ ստեղծել կամ հոլովակ նկարահանել, որը պետք է կես ամսում 1000 դիտում հավաքեր:  Այս պայմանի կատարման դեպքում ուսանողները կստանան  ստուգարքը: Չարլի Քիլպատրիկը  1000 դիտում է աշխատել ընդամենը մի քանի օրվա ընթացքում, իսկ ներկայում նրա հոլովակը դիտել են ավելի քան 700 հազար անգամ:

Կարճամետրաժ ֆիլմի սյուժեն պարզունակ է. շնամարդը  առավոտ վաղ արթնանում է, կոճկվում է, մարդկային ձեռքերով աչքերից հանում է ժապավենը: Հետո այդ նույն ձեռքերով  վերնաշապիկ է հագնում, մաքրում է ատամները,  նախաճաշում է: Ընդ որում, ողջ հոլովակի ընթացքում դժվար է կռահել, թե որտեղ է թաքնվում այն մարդը, ում ձեռքերը օգնում են շանը իրեն կարգի բերել: Տպավորություն է ստեղծվում, որ ձեռքերը,  իսկապես որ, կառավարում է շունը: