Այս րոպեներին տեղի է ունենում «Apple iPad Mini»-ի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է  «Daily Mail»-ը, Սան Խոսեի «Քալիֆորնիա» թատրոնի բեմում  շնորհանդեսն սկսել «Apple»-ի ղեկավար Թիմ Քուքը:

Ոչ մեծ « iPad»-ը, որի չափերը հայտնի կլինեն շուտով,  ունի  7.85 դյույմ տրամագիծ` բազային տարբերակի 9.7 դյույմի փոխարեն: Ինչպես հաղորդում է  «LA Times»-ը, նոր սարքավորումն, ամենայն հավանականությումբ, ավելի էժան կլինի իր «խոշոր կոլեգայից»:

Հնարավոր է ընկերությունը ներկայացնի նաեւ նոր «Macbook»-ը, եւ «iMac» ստացիոնար համակարգի նոր մոդելը:

Նոր մոդելի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. Բրիտանիայում անցյալ շաբաթ  յուրաքանչյուր 6000-րդ համացանցային  որոնումը վերաբերում է  «iPad mini»-ին: «Piper Jaffray» տվյալներով` «iPad mini»-ի վաճառքն առաջին երեք ամիսներին կարող է հասնել  5 միլիոնի: