Ինտերնետում՝ սոցցանցերում դիտումների քանակի արագ աճով ռեկորդ սահմանած PSY-ի Gangnam style-ը մեծ արձագանք է գտել նաեւ Թուրքիայում, որտեղ մի քանի նմանակումներ են ստեղծվել:

Սակայն Թուրքիայում հատկապես աչքի ընկավ թուրք հայտնի հումորիստ Հայրեթինը, ով ամիսներ առաջ Ստամբուլի քաղաքապետարանի կողմից գովազդվող մետրոբուսի գովազդն էր նմանակել՝ խիստ հեգնական ոճով: Մետրոբուսի գովազդի նմանակումը Հայրեթինի համբավը մեծացրեց:

Սոցցանցերում Հայրեթինի՝ Gangnam style-ի նմանակումը բավականին դրական են ընդունում: Twitter-ի օգտատերերից ոմանք նշել են, թե Mangal style-ի միջոցով Հայրեթինը աշխարհին ցույց է տալիս, որ իրենք դարձել են մանղալի եւ գեր մարդկանց հասարակություն:

Ի դեպ, Mangal style-ի մի քանի օրում հավաքել է մեկ միլիոնից ավել դիտում Youtube-ում: