Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունու հատակի լուսանկարներում  ստորջրյա քաղաք են հայտնաբերել:  Նրանք նկատել են 4 բուրգ, որոնցից մեկը ապակուց է պատրաստված: Ճարտարապետությունը հիշեցնում է  Կենտրոնական Ամերիկայի եւ  Կարիբյան ավազանի մինչդասական շրջանի պատմության` լատինաամերիկյան հանգույն Տեոտիուականա քաղաքակրթության «առաջադեմ» մշակույթը:

Գիտնականների խումբը` Պոլա Վայնցվեյգի եւ Պոլինա Զալիտցիկի  գլխավորությամբ ծովի հատակը ուսումնասիրել են ռոբոտի  օգնությամբ, որը Կուբայի արեւելյան ափից հյուսիս ընկած հատվածում `ծովի հատակին, 700 մետր խորության վրա հայտնաբերել է քաղաքի ավերակներ, փոխանցում է  Prensa Latina գործակալությունը:

Լուսնկարներում  երեւում են բուրգեր, ինչպես նաեւ սֆինքս եւ մի քանի միատար  կառույցներ, իսկ  շինությունների պատերին գրություններ են քանդակված:

2000-ականների սկզբից Վայնցվեյգի եւ Զալիտցիկիի  ընկերությունը իրականացրել է կուբայական իշանության` օվկիանոսի հատակի քարտեզագրական նկարագրության  պատվերը: Կուբայական կառավարության նախնական նպատակը եղել է իսպանական խորտակված նավերի գանձերի հայտնաբերումը, նշում է BBC-ին:

Այդ ուսումնասիրությունների ժամանակ էլ ամուսնական զույգը հայտնաբերել է  ծովի հատակին առաջացած տարօրինակ կուտակումը, որը նրանց արհեստական  շինություն է թվացել: Այն ժամանակ Վայնցբեյգը եւ նրա կինը սկսել են  հայտնաբերված ավերակների համար գիտական բացատրություն որոնել: