Կազանում ուսումնասիրում են դատապարտյալի` երկաթգծային տեխնիկումի փոխտնօրեն Պավել Դրոզդովի նկատմամբ ծաղրի հերթական փաստը: Ինտերնետում տեսագրություն է հայտնվել, որտեղ երում է, թե ինչպես են ոստիկանները ծեծում եւ ծաղրանքի ենթարկում կապկպված տղամարդուն, քանի դեռ նա չի անշարժանում: Սկլանդալային հոլովակը հրապարակել է Կազանի իրավապաշտպան կենտրոնը, հաղորդում է ՆՏՎ-ն:
Ձերբակալությունից մի քանի ժամ անց Դրոզդովի համար «Շտապ օգնություն» է կանչվել: Բժիշիկները Դրոզդովի մոտ մահ են արձաանագրել, որը վրա է հասել ենթաստամոքսային գեղձի բորբոքումից: Երբ զոհվածի բարեկամները տեսել են մահացածի մարմինը, սարսափել են, տղամարդու ձեռքերին եւ ոտքերին եղել են պարանների կամ ձեռնաշղթաների հետքեր, մարմնի տարբեր մասերում` վերքեր եւ կապտուկներ:
9 ամիս քրեական գործ չի հարուցվել ապացույցների բացակայության պատճառով: Կտտանքներով տեսագրությունը անսպասելիորեն հայտնաբերվել է մեկ այլ քննիչի մոտ, ով կապ չի ունեցել Դրոզդովի մահվան հանգամանքների հետ, հաղորդում է LifeNews-ը:
Պավել Դրոզդովին հարցաքննության էին կանչել սրճարանում տեղի ունեցած չնչին խուլիգանության համար: Այդ օրվա հերթապահների վկայությամբ տղամարդը հարբած է եղել: Մենախցում նա իրեն ագրեսիվ է պահել եւ հարվածել է դռանը: Ոստիկանների խոսքով, հանգստացնելու համար Դրոզդովի նկատմամբ ստիպված են եղել ուժ կիրառել:
Դրոզդովի գործը կրկին ակտուալ է դարձել մեկ այլ սկանդալային գործի հետաքննությունից հետո, երբ բանտում ծեծվել եւ բռնաբարվել էր 52-ամյա կալանավոր Սերգեյ Նազարովը:











