Կորեացի հայտնի PSY ռեփերի հետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի «Gangnam Style» հայտնի տեսահոլովակի պարից հետո YouTube-ում տեսահոլովակի ծաղրանմանակումն է տեղադրել ժամանակակից արվեստի ամենահայտնի գործիչներից մեկը` նկարիչ Այ Վեյվեյը:
Տեսահոլովակում Այ Վեյվեյը ներքնաբակում վարդագույն մարզաշապիկով եւ սեւ կոստյումով պարում է աղջիկների հետ (հիմնականում եվրոպական արտաքինով)` կատարելով PSY-ի տեսահոլովակի պարային շարժումները: Հետո մի երիտասարդի ձեռնաշղթաներով կապում է իրեն եւ միասին են սկսում պարել: Հոլովակում զուգահեռ նաեւ իսկական տեսահոլովակից հատվածներ կան, սակայն PSY-ը դրանցում չի երեւում, գրում է lenta.ru-ն:
PSY-ի «Gangnam Style» երգը YouTube-ի հիթ է դարձել (այս պահին 530 մլն դիտում ունի) եւ շատ ծաղրանմանակումներ ունի:
Այ Վեյվեյը եռանդով քննադատում է Չինաստանին, իշխանություններն էլ նրան մեղադրում են տնտեսական հանցագործություններում: 2011թ.-ին նա 80 օր բերդում էր անցկացրել, ինչից հետո նրան արգելվել էր մեկ տարվա ընթացքում երկրից բացակայելը: Սակայն մեկ տարի անց` 2012-ի հունիսին, պարզվել է, որ արգելքը դեռ գործում է:











