ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նկարահանվել է Բարաք Օբամայի նախընտրական տեսահոլովակում: «Նա ամեն ինչ ճիշտ է անում» անվանումը կրող տեսահոլովակում Քլինթոնն ասում է, որ Օբամային առաջադրված պահանջներն իրեն արդեն հայտնի են:

 «Նույն մարդիկ ասում էին, որ իմ նպատակն էր վերացնել աշխատատեղերը, բայց հակառակը, մենք ստեղծեցինք 20 մլն նոր աշխատատեղ ու հաղթահարեցինք բյուջեի դեֆիցիտը» ,- նշում է ԱՄՆ նախկին նախագահը, հայտնել է  «Մոսկովսկի կոմսոմալեցը»:

Ինչպես հաղորդում է Fontanka.ru-ն, Հանրապետական կուսակցությունը հոկտեմբերի 24-ին իր թեկնածու Միթ Ռոմնիի աջակցության տեսահոլովակ է ներկայացրել: Տեսահոլովակում նկարահանվել է հոլիվուդյան դերասան ու ռեժիսոր Քլինթ Իսթվուդը: Դերասանն ասում է, որ «վերջին տարիներին Ամերիկան ոչնչանում է», հիշատակելով նաեւ առկա գործազրկությունն ու ԱՄՆ արտաքին պարտքը: «Նախկինում, աշխատանքը չկատարելու դեպքում, պատասխանատվության էին ենթարկում» ,-ասել է Իսթվուդը այն պահին, երբ հոլովակում ցուցադրում են Բարաք Օբամային: