«Սոյուզ ՄՏԱ-06Մ» տիեզերանավը նոր միջազգային անձնակազմով` բարեհաջող միակցվել է Միջազգային տիեզերակայանին:
ՄԻՄ-2-ի «Պոիսկ» փոքր հետազոտական մոդուլին միակցվելու պահը ցուցադրել են ռուսաստանյան Թռիչքների կառավարման կենտրոնում, հայտնում է .aif.ru-ն:
ՄՏԿ ժամանած նոր անձնակազմում են ռուսաստանցի տիեզերագնաց Օլեգ Նովիցկին, Եվգենի Տարելկինը եւ աստղագնաց Քեւին Ֆորդը: Տիեզերագնացները կայան կանցնեն միայն միակցման երկրաչափական ստուգումից եւ տիեզերանավի ու ՄՏԿ-ի միջեւ ճնշման հավասարումից հետո:
Հիշեցնենք, որ «Սոյուզ» հրթիռակիրի մեկնարկը` «Սոյուզ ՄՏԱ-06Մ» տիեզերանավով, կայացել հոկտեմբերի 23-ին Բայկոնուրի 31-րդ մեկնարկային տիեզերակայանից:











