Ի պատասխան ամերիկյան դպրոցներից մեկի ուսումասվարի դիտողության, ուսանողն իռլանդական ոճի պար է ցուցադրել:

Պարապմունքներից հետո,  ամերիկյան Whitney M. YoungHigh School դպրոցի աշակերտները որոշել են չարաճճիություն անել: Ինչպես գրում է The Huffington Post-ը, նրանք, հավաքվելով երկրորդ հարկի սրահում,  պարային դուել են կազմակերպել ու նկարահանել տեսախցիկով: Այդ ամենը տասնյակ երիտասարդներ իրականացրել են սեղանների ու աթոռների վրա, իսկ նրանց սեւամորթ ընկերը` թավալվելով գետնին, ցուցադրել է ոտքերի ճկունությունը:

Ուսուցչուհիներից մեկն այդ պահին բացել է դուռն ու ապշել: Պարողն անմիջապես սկսել է պարելով պտտվել ուսուցչուհու քթի տակ, սակայն կինը մարտահրավերը այդ պահին չի ընդունել: Աշակերտը պարը ավարտել  ու հեռացել է տեսախցիկի առջեւից, փոխարենը հանկարծակի մարտահրավերն ընդունել է մեկ այլ ուսուցիչ, որի պարը աշակերտներն ընդունել են ծափահարություններով:

«Երբ նա սկսեց պարել, ես ապշել էի: Ես չէի կարող պատկերացնել, որ նա կարող է այդպես վարվել եւ անկյունում կանգնած ծխում էի»,-ասել է սեւամորթ պարող Նորիս Օգբուագուն, ով պարտվել էր դուելը:

«Ես երկու ճանապարհ ունեի, ես կարող էի բարկանալ ու քշել նրանց, բայց կարող էի նաեւ միանալ նրանց եւ ես որոշեցի, որ այս դեպքում երկրորդ տարբերակը լավագույն միջոցն է»,-իր արարքը մեկնաբանել է պարային դուելը հաղթած պարող ուսուցիչ Ջոն Ֆենինգը, հաղորդում է NY Daily News-ը: Դպրոցի պաշտոնական կայքում նշվում է, որ նա զբաղեցնում է ուսումասվարի պաշտոնը:

Ինչպես գրում է NEWS ru. Com-ը, Ֆենինգի ու Օրբուագուի մասնակցությամբ տեսահոլովակը You Tube-ում արդեն դիտել են ավելի քան 700 հզ մարդ: