«Սենդի» փոթորիկը հասել է Կուբայի ափերին: Երկրի իշխանություններն արդեն տարհանել են ծովափնյա շրջանների հազարավոր բնակիչների: Երկրի 5 շրջաններում հայտարարվել է տագնապի առավելագույն աստիճան: Ազատության կղզում օդային ու ծովային հաղորդակցությունը ժամանակավորապես հետաձգվել է: Փոթորկի առաջին հարվածը հասցվել է երկրի հարավ-արեւելյան հատվածին: Ինչպես հաղորդում է HTB-ն, Սանտյագո դե Կուբա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում մահացել է մեկ մարդ:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այժմ «Սենդին» 30կմ/ժամ արագությամբ շարժվում է Բահամյան կղզիների ուղղությամբ: Մասնագետների տեսությամբ, փոթորիկը մոտակա ժամերին կշարունակի շարժվել հյուսիս` աստիճանաբար կորցնելով արագությունն ու ուժը:
«Սենդին» արդեն 10 անգամ անցել է Ատլանտյան օվկիանոսով, իսկ այս տարի առաջին անգամ հասել Կուբայի ափերին: Ավելի վաղ, փոթորկի հետեւանքով Ճամայկա կղզում մահացել էր մեկ մարդ:











