Microsoft ընկերությունը համակարգիչների ու Windows 8-ի համար ներկայացրել է օպերատիվ համակարգի նոր տարբերակ: Շնորհանդեսը, որ տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին Նյու Յորքում, վարել է Սթիվ Բալմերը:
Միաժամանակ, ընկերության նմանատիպ շնորհանդեսներ կայացել են աշխարհի ավելի քան 40 երկրներում, այդ թվում` Ռուսաստանում: Առաջին անգամ ներկայացվել է Surface պլանշետը: Բալմերը նշել է, որ այժմ Microsoft-ը հանդես կգա ոչ միայն ծրագրային ապահովման, այլ նաեւ նոր սարքավորումների արտադրողի դերում:
Ծրագրի հեղինակների խոսքերով, Windows 8-ն ընդունակ է միասնականացնել բոլոր սարքավորումների ծրագրային կառուցվածքը, այդ թվում` պլանշետների, համակարգիչների, սմարթֆոնների: Նրա հիմնական յուրահատկությունն է համարվում նոր «սալիկավոր» ինտերֆեյսը, հաղորդում է «Մոսկովսկի Կոմցոմոլեցը»:
Windows 8-ի էկրանին երեւում են բոլոր անհրաժեշտ հավելումները, այդ թվում առավել հաճախ օգտագործվող կայքերը: Նոր համակարգում տեղադրված է Internet Explorer 10, իմչպես նաեւ Sky Drive, բացի այդ հասանելի է Office 2013-ը:
Windows 8-ի տեխնիկական պահանջները նույն են, ինչ որ Windows 7-ինը, ուղղակի այն աչքի է ընկնում գործողություններն ավելի արագ կատարմամբ:
Windows 8-ը վաճառքի կհանվի այսօր` հոկտեմբերի 26-ին եւ հասանելի կլինի 140 երկրների շուկաներում` 37 լեզուներով, ինչպես Microsoft-ի, այնպես էլ տարբեր կապի միջոցների համար:











