Ամերիկացիների սիրելի տոնի՝ Հելոունի մոտենալու առթիվ Ռիչ Ֆերգյուսոն անունով աճպարարը Քալիֆորնիայի իր հարազատ Սան Լուիս Օբիսպո քաղաքում բնակիչներին անակնկալ է մատուցել:
Ռիչը ինքնագլխատվելու հնարքը կիրառել է հենց հանկարծակիի եկած քաղաքացիների աչքի առաջ, հայտնում է The Huffingtonpost-ը: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է Ֆերգյուսոնը փռշտում, այդ ժամանակ գլուխը պոկվում ընկնում է, նա էլ դժվարությամբ այն վերցնում եւ երկար ժամանակ փորձում է տեղադրել: Տեսողական խաբկանքը բնակիչների մոտ ծիծաղ, զարմանք եւ նույնիսկ վախ է հարուցում:
Հոկտեմբերի 19-ին YouTube-ում հայտնված ժապավենն արդեն 300 հազար դիտում է հավաքել:











