Գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում վերարատադրել  անապատի երգող ավազաթմբերի ձայները, ինչպես նաեւ պարզել, թե ինչով է պայմանավորված այդ հնչյունների բարձրությունը: Աշխատանքի արդյունքները  հրապարկվել են «Geophysical Research Letters»-ում, իսկ կարճ բովանդակությունը ներկայացնում է «Science Now»-ն:

Գիտնականների խոսքով, ավազաթմբերի «երգի» բարձրությունը բացառապես պայմանվորված է ավազահատիկի միջին  տրամագծից: Գիտականներն այդ եզրահանգման են եկել`  Օմանի եւ Մարոկկոյի անապատներից  բերված ավազով լաբորատորիայում արհեստական ավազաթմբեր ստեղծելով եւ նրանց «երգը» լսելով:

Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ Օմանի անապատի ավազից պատրաստված ավազաթմբերը երգում են 90-150 հերց, իսկ մյուսը` 105 հա-հաճախությամբ: Նման տարբերությունը նրանք բացատրել են ավազահատիկի տրամագծով եւ ավազի միասեռությամբ:

Երբ նրանք հատուկ սարքի միջոցքով ստացել են հավասար չափի ավազահատիկներ,  նրանց ավազաթմբերը «երգել են» նույն բարձրությամբ: