Կանադայի ափերի մոտ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից առաջ եկած ցունամին հասել է Հավայան կղզիներին: Ցունամիի առաջին ալիքների բարձրությունը սպասվածից ավելի ցածր է եղել, առաջին 45 րոպեների ընթացքում ամենաբարձր ալիքի բարձրությունը եղել է 1,5 մետր, հաղորդում է CBSNEWS-ը:

Ալիքների հարվածից առաջ նահանգի իշխանությունները ափամերձ բնակավայրերի ավելի քան 100 հազար բնակիչներին խորհուրդ են տվել տեղափոխվել ավելի բարձրադիր վայրեր: Ավտոմեքենաների հոսքը ճանապարհներին մեծ խցանումների պատճառ են դարձել: Մարդկանց առաջարկվել է թողնել խցանման մեջ հայտնված մեենաները եւ ոտքով բարձրանալ սարերը, հաղորդում է Reuters-ը:

Սակայն որոշ մասնագետներ կարծում են, որ ափամերձ գոտուց բնակչության ամբողջական տարհանումը ավելորդ զգուշվորություն է: Որոշ ծովափերում ջուրն սկսել է նահանջել: