Dragon մասնավոր տիեզերական բեռնատարը վերադարձել է ՄՏԿ կատարա իր երկրորդ ուղեւորությունից, այն վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում` Քալիֆորնիայից 400 կմ արեւմուտք:
Ինչպես հայտնում է NASA-ն, տիեզերանավի կայան վերադառնալուց հետո 2 օրվա ընթացքում տիեզերական գործակալությանը կփոխանցվի բեռան առաջին խմբաքանակը: Մնացածը մասնագետներին կփոխանցեն, երբ տիեզերանավը հասցնեն Թեքսասի SpaceX համալիր:
Dragon-ը հոկտեմբերի 10-ին անձնակազմի համար կայան էր հասցրել շուրջ 450 կգ բեռ` սնունդ եւ հագուստ, գիտական փորձերի եւ կայանի սպասարկման սարքավորումներ:
Այն իր հետ Երկիր է բերել 904 կգ բեռ: Հատուկ սառնարանում բերվել են 2011 թվականի հուլիսին տիեզերագնացներից վերցված անալիզները:
Արյան եւ մեզի անալիզների հետազոտությունները կօգնի գիտնականներին որոշել, թե ինչպես է մարդու օրգանիզմը արձագանքում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը տիեզերքում, հայտնում է NEWSru.com-ը:
Dragon-ը Երկիր է հասցրել նաեւ կայանի որոշ անսարք համակարգեր: Երկրի ինժեներները կփորձեն վերականգնել եւ վերանորոգել դրանք:











