Sky WiFi Smartpen գնդիկավոր գրիչը կարողանում է միանալ  Wi-Fi ցանցերին եւ ինտեգրվել Evernote համակարգին: Livescribe ընկերության գրիչը գրանցում է այն, ինչ օգտվողը գրում  եւ նկարում է թղթի վրա, այնուհետեւ գրառումները թվային տեսքի է վերածում եւ անլար  ցանցով փոխանցում «ամպին»: 

Մտնելով  Evernote-ի իր էջ` օգտվողը կարող է տեսնել գրառումները եւ լսել դրանց վերաբերյալ ձայնային նշումներ: Smartpen-ի ձայնը ձայնագրվում է  ներդրված բարձրախոսի օգնությամբ: 

Գրառումների եւ նկարների թվայնացման եւ պահպանման համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք հատուկ թղթի վրա արվեն: Թղթի մակերեւույթին նշման կետեր են արված: Նրանց հենվելով` գրիչն ինֆրակարմիր տեսախցիկների օգնությամբ պարզում է անհրաժեշտ տվյալները, գրում է  «lenta.ru»-ն:

Գրիչը սեփական ստեղնաշար չունի: Wi-Fi փակ ցանցին միանալուց օգտվողը գաղտնաբառ է հավաքում` հպվելով թղթին նկարված QWERTY-ստեղնաշարին: Նման ստեղնաշարը մտնում է Smartpen-ի փաթեթի մեջ:

 2 գբ հիշողությամբ Sky WiFi Smartpen գրիչն արժե 170 դոլար, 4 գբ-ով` 200 դոլար, իսկ 8 գբ-ով` 250 դոլար: