Թեեւ մոլեգնող «Սենդի» փոթորկի առկայությանը, երիտասարդ ամերիկացիները որոշել են հայտնվել տեղի հեռուստաընկերությունների եթերում՝ պարեր կազմակերպելով թղթակցի թիկունքի հետեւում:

Լրագրողը Նյու Ջերսիի նահանգի Աթլանտիկ-Սիթիիում ռեպորտաժ էր նկարահանում «Սենդի» փոթորկի մասին, երբ նրա թիկունքի հետեւում հայտնվել են երիտասարդ ամերիկացիների մի խումբ, որոնք սկսել են բոբիկ ոտքերով պարել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի արեւելյան ափերը գրոհած «Սենդի» հազոր փոթփրիկի զոհերի թիվը հասել է 16-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին: Ինչպես հայտնում է Chicago Tribune, Նյու Յորքում նահանգում աղետի հետեւանքով  զոհվել է 5 մարդ, ինչպես նաեւ Նյու Ջերսի քաղաքների եւ Մերիլենդ, Փենսիլվանիա եւ Արեւմտյան Վիրջինիա  նահանգների բնակիչներ:Մարդկանց մահվան հիմնական պատճառ են դարձել ծառերի,  ճանապարհային նշանների եւ գովազդային ցուցանակների  տապալումները:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի արեւելյան ափերին հասած փոթորիկը, հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը թուլացել է մինչեւ մրրիկի աստիճան: Սակայն աղետի աստիճանի ֆորմալ  փոփոխությունները չեն խոսում  վտանգի իջեցման մասին. քամու ուժգնությունը  չի թուլացել  եւ հասնում է ժամում 135 կմ-ի: