Ագրեսիվ տրամադրված բրիստոլցիներից մեկը «քիթ է ցույց տվել» Լոնդոնի  քաղաքապետ Բորիս Ջոնսոնին, երբ վերջինս  անցնում  էր նավաշինարանով` ընտրություններից առաջ պահպանողական կուսակցության  թեկնածուին աջակցելու նպատակով: Քաղաքապետը իրեն չի կորցրել եւ պատասխանել է նմանատիպ վիրավորական ժեստով:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Ջոնսոնը հանդիպել է  ագրեսիվ տրամարդված ընտրողների հետ: Քանի դեռ քաղաքապետը զրուցում էր մամուլի ներկայացուցիչների հետ, նրա հասցեին վիրավորանքներ եւ  վիրավորականն ժեստեր էին  տեղում: Կանանցից մեկը  բացականչել է. «Ֆուու, այստեղ ոչ ոք ձեզ ուրախ  չէ»:

Իսկ բողոքավորներից մեկը «քիթ է ցույց տվել» Բորիս Ջոնսոնին: Սակայն քաղաքապետը  պարտք չի մնացել եւ ակնթարթորեն արձագանքել է` իր հերթին «քիթ ցուցադրելով»  կատաղած բրիստոլցուն եւ գռմռացել է. «Ռա՛դ եղիր»: Իսկ պահպանողական կուսակցության հասցեին հնչած վիրավորանքներին («Տորիներ` տականքներ եւ պլեբեյներ») ի պատասխան` քաղաքապետը վիրավորանք է հնչեցրել  Ձախերի հասցեին,  գրում է NEWSru.com-ը: