ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 90 մարդու եւ շարունակում է աճել: Նրանցից 38-ը զոհվել են Նյու Յորքում, շատերը դեռեւս անհետ կորած են համարվում:
12 նահանգների շուրջ 4,5 միլիոն բնակիչներ մնում են առանց էլեկտրականության: Վառելիքն ընդհատումներով է մատակարարվում։ Ազգային գվարդիան Նյու Յորքի բնակիչներին սնունդ եւ շշերով խմելու ջուր է հատկացրել։
Միաժմանակ, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է նախագահ Բարաք Օբամային աջակցելու մասին՝ նշելով, որ Օբաման բոլորից լավ է պայքարում եղանակային գլոբալ փոփոխությունների դեմ, հայտնում է «gazeta.ru»-ն:
Ըստ Eqecat ընկերության գնահատման` ամերիկյան տնտեսությանը «Սենդի» փոթորկի հասցրած վնասը 50 միլիարդ դոլար կկազմի:
Կարիբյան ավազանի երկրներում «Սենդի» փոթորկի զոհ է դարձել 69 մարդ:











