Հարավային Կորեայի գազանանոցում ապրող փղին խոսել են սովորեցրել: Նա կորերեենով ողջոնում է կենդանաբանական այգու այցելուներին: Սենսացիան որոշել են ստուգել հոռետեսական տրամադրություն ունեցող գիտնականները:

Գիտնականների խումբը՝ ավստրիացի հետազոտող Անգելա Շթյոգերի գլխավորությամբ այցելել է կենդանաբանական այգի, որտեղ ապրում է Կոշիկ անունով փիղը եւ 25 ժամ շարունակ ձայնագրել նրա «խոսքը»: Դրանից հետո խումբը հավաքել է 16 կորեացիների եւ խնդրել նրանց լսել ձայնագրությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում:

Թեեւ կենդանաբանական այգու աշխատակիցները վստահ են, որ իրենց փիղը կարողանում է 7 բառ ասել, կամավորները միայն 5 բառ են ճանաչել՝ «բարեւ», «նստել», «ոչ», «պառկել» եւ «լավ», նշում է Asia One-ը:

Փորձին մասնակցողներին չեն ասել, որ ձայնագրված ձայները մարդկային խոսք չէ:

Մարդուն նմանակելու համար փիղը ստիպված է լինում կնջիթը մտցնել բերանի մեջ եւ ձայնային տրակտը պահել անհրաժեշտ ձեւով, որից հետո նա ձայներ է հանում: Դեռեւս պարզ չէ, թե ինչու է փիղը որոշել նման ձայներ արձակել: Հնարավոր ՝, նա ուժեղ կապվածություն է ունեցել իր մարզիչներից մեկի հետ:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, կենսաբանները դեռ պետք է պարզեն, թե փղերը կարողանո՞ւմ են ազատության մեջ գտնվելով նման ձայներ արձակել, թե դա կենդանաբանական այգում ապրելու հետեւանք է: