Բարաք Օբանայի ու Միթ Ռոմնիի  պատճառով 4-ամյա աղջիկը սկսել է արտասվել։ You Tube-ում հայտնվել է փոքրիկ աղջկա տեսանյութ, որում միայն առաջիկա նախագահական ընտրությունների մասին հիշատակությունը, երեխայի մոտ լաց է առաջացնում։

«Ես հոգնել եմ Օբամայից ու Ռոմնիից»,- արցունքոտ աչքերով ասել է երեխան։ Իսկ մայրը նրան մխիթարում է. «Աբի, շուտով ամեն ինչ կավարտվի, ընտրությունները կավարտվեն, լա՞վ»։

Ըստ նախնական հարցումների, նախընտրական քարոզարշավում աննշան առավելություն ունի ԱՄՆ ներկայիս նախագահը։ Reuters/Ipsos- ի հարցումներով, Վիրջինիա նահանգում դեմոկրատին պաշտպանում են ընտրողների 49 տոկոսը, իսկ Ռոմնիին՝ 44 տոկոսը։

Սակայն Ֆլորիդայում ու Օհայո նահանգում Ռոմնին իր հակառակորդին զիջում է ընդամենը 2 տոկոսով։ Միակ նահանգն, որտեղ հանրապետական թեկնածուն առաջատար է, Կոլորադոն է։ Այնտեղ Ռոմնին Օբամային գերազանցում է 1 տոկոսով։ ԱմՆ նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 6-ին։