Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետեւանքով Վարդենիսի հիվանդանոցից Երեւանի զինվորական հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինծառայողներից ոչ մեկին կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը:
Նա նշեց, որ Վարդենիսի հիվանդանոցից զինվորները տեղափոխվել են երեք փուլով, տեղափոխումը սկսվել է երեկվանից շարունակվել մինչեւ այս պահը: «Հիվանդների մոտ առկա է տարբեր ատսիճանի մարմնական վնասվածքներ, տարբեր պաթոլոգիաներ, բոլորի մոտ առկա է գանգուղեղային տրավմա, սակայն կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան»,- ասաց Արման Հակոբյանը: Նրա խոսքով՝ հիվանդների մեջից ամենածանրը գնահատվում է Արթուր Եղիազարյանի վիճակը, որի մոտ առկա է կրծքային վեցերորդ ողի սուր կոտրվածք, կատարվել է կոտրված ողի վերականգնում:
Արման Հակոբյանը նշեց, որ հիվանդները տեղակայված են ըստ պրոֆիլային բաժանմունքների, ծանր վիճակում գտնվող հինգ զինծառայող գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, իսկ միջին ծանրության հիվանդները՝ տարբեր բաժանմունքներում:
Բժշկի խոսքով՝ դեռեւս վաղ է աաել, թե հետագայում նրանց առողջության վրա ինչբ հետեւանքներ կունենա վթարը, այդ հարցին կկարողանան պատասխանել մեկ ամիս անց: Զիմվորները հոսպիտալում կմնան մեկ շաբաթից մինչեւ մեկ ամիս:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից NEWS.am-ին հայտնեցին, որ նախնական վարկածով զինվորներ տեղափոխող «Ուրալը» իջնելիս հանդիպակաց մեքենա է դուրս եկել, լույսը գցել է վարորդի աչքերին, եւ նա ցանկացել է ավելի լայն շրջանցում կատարել, սակայն հողը մեքենայի տակից փախել է ու այն գլորվել է ձորը: Հենակետը, որտեղ զինծառայողները հերթափոխ են կատարել, գտնվում է 2800-3500 մետր բարձրության վրա:
Հիշեցնենք, որ Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Վթարի հետեւանքով զոհվել են մեքենայի վարորդը` շ/պ Արթուր Հովհաննեսի Երեմյանը (Ապարան, գյուղ Մուլքի), եւ պայմանագրային զինծառայողներ Մանվել Սանթրոյի Ապիջանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Սանասար Վաչիկի Փիլոյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Գագիկ Կամոյի Վարդանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ):
Վթարի հետեւանքով վիրավորվել եր 15 զինծառայող.
1. շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,
2. սերժանտ Գեւորգ Մնացականի Գեւորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,
3. շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,
4. սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,
5. շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,
6. շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,
7. սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,
8. շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,
9. շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,
10. եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,
11. շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,
12. շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,
13. կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ից,
14. եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,
15. շարքային Մանուկ Լեւուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից:
Նշենք, որ Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու փաստի առթիվ Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 377 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոններ խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):











