Atlantis տիեզերանավը, որն իր կարիերան ավարտել էր նախորդ տարի, վերջին հանգրվանն է գտել Կանավերալի հրվանդանի թանգարանում: Այն ՆԱՍԱ-ում էր 26 տարի, կատարել է 33 թռիչք եւ տիեզերքում անցկացրել է 306 օր:
Նոյեմբերի 2-ի առավոտյան Atlantis-ը հանել են Քենեդու անվան կենտրոնից եւ տեղադրել են բազմանիվ հատուկ հարթակին: Թանգարան տանող ճանապարհը երկար չէ՝ 16 կմ, սակայն այն տեղափոխել են ողջ օրվա ընթացքում, հայտնում է РСН-ը:
Ամերիկյան վարչակազմը սուղ ֆինանսավորման պայմաններում որոշել է հրաժարվել նման տիպի տիեզերանավերի թռիչքներից:
ՄՏԿ տիեզերանավորդներին տեղ հասցնելու համար ՆԱՍԱ-ն դեռեւս օգտվում է ռուսական «Սոյուզներից»:
Սպասվում է, որ մոտ ապագայում այդ գործառույթը կստանձնեն մասնավոր տիեզերանավաշինարարական ընկերությունների ամերիկյան նավերը:
Ամերիկյան երկու այլ` Discovery եւ Endeavour տիեզերանավերը, որոնք եւս նախորդ տարի ավարտել են տիեզերական իրենց ոդիսականը, արդեն հանձնվել են թանգարանին:











