Ռուս պոետ Սամուիլ Մարշակի ծննդյան 125-րդ տարելիցն է: Նրա բանաստեղծությունները կարդում են մի քանի սերունդների երեխաները, իսկ երբ մեծանում են, Մարշակին բացահայտում են որպես հրաշալի թարգմանիչ: Google.ru-ն պոետի տարեդարձը նշում է տոնական doodle-ով:
Սամուիլ Մարշակը ծնվել է 1887 թ-ի նոյեմբերի 3-ին Վորոնեժում` հրեական բազմազավակ ընտանիքում: Բանաստեղծություններ Մարշակը սկսել է գրել դեռ մանուկ հասակից:
Մարշակը զբաղվել է թարգմանություններով: Նա թարգմանել է Ռոբերտ Բըրնսի, Վիլյամ Վորդսվորդի, Վիլյամ Պոզդնեեւի ստեղածգործությունները: Ռոբերտ Բըրնսի թարգմանության համար Ս. Մարշակն արժանացել է Շոտլանդիայի պատվավոր քաղաքացու կոչմանը:
Ս. Մարշակի գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:











