ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչն իր ընկերուհուն ծեծի է ենթարկել փիթոնով, որին որպես ընտանի կենդանի էր պահում, հաղորդում է «Associated Press»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Վեսթ Սփրինգֆիլդ քաղաքում. 34-ամյա տղամարդու եւ նրա ընկերուհու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Կիթ Պարոն վերցրել է փիթոնին եւ մի քանի անգամ նրանով հարվածել տաք լոգանք ընդունող ընկերուհուն, որից հետո օձին գցել է ջրի մեջ: Արդունքում կենդանին մահացելէ, կինն էլ մի քանի կապտուկ է ստացել:
Տամարդուն մեղադրում են ֆիզիկական բռնության եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ:











